Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի նախագահի պաշտոնում. Ագնեսա Խամոյան
«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը չի առաջադրվի ՀՀ նախագահի պաշտոնում։
Այս մասին 5-րդ ալիքով հեռարձակվող «Օրագիր» հաղորդման ժամանակ հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց՝ իր հրաժարականի տեքստում նշելով համազգային ճգնաժամի մասին։ Նաև շեշտեց, որ նախագահը չունի անհաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա։
Հավելենք՝ ArmLur.am-ը գրում է, որ ՔՊ-ն արդեն որոշել է նախագահի թեկնածուին. ընտրությունը կանգ է առել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար, ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի վրա։
Կայքի տեղեկություններով՝ Նաիրի Սարգսյանն էլ կնշանակվի վարչապետի աշխատակազմի ղեկավար։
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նաիրի Սարգսյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։
Armeniatoday.news