Կիևի Մարինոյի պալատում մեկնարկել է Ուկրաինայի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկիի և Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, Մակրոնի հետ միասին Ուկրաինա է ժամանել նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը: Ակնկալվում է, ավելի ուշ նախագահները կհանդիպեն ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Կիև մեկնելուց առաջ Մակրոնը Մոսկվայում բանակցություններ է վարել է ռուս պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը ուշադրության մեծ մասը բևեռել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ապաէսկալացմանը և Եվրոպայում անվտանգության պահպանմանը:



Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն