Չավուշօղլուն Բլինկենի հետ քննարկել է «Կովկասում վերջին զարգացումները, Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացը»
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ, ՏԱՍՍ-ին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրը։
Ի թիվս այլնի, Չավուշօղլուն իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է «Կովկասում վերջին զարգացումները և (Թուրքիայի) ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացը»։
Չավուշօղլուն Բլինկենին հրավիրել է մարտի 11-13 Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին։
Tert.am