3,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Սամեբա գյուղից 9 կմ հեռավորության վրա (Քվեմո Քարթլիի շրջան), Վրաստանի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնին հղում անելով՝ հայտնում է Sputnik Georgia-ն։ Ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 11:37-ին, էպիկենտրոնը գտնվել է 9 կիլոմետր խորության վրա։

Անցած կիրակի՝ տեղական ժամանակով 22:25-ին, հզոր երկրաշարժ էր գրանցվել Վրաստանի հարավում։ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ 6,2 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել Դմանիսի քաղաքի մոտ (Սամցխե-Ջավախքի շրջան)՝ Թբիլիսիից 58 կմ հեռավորության վրա։

Երկրաշարժը զգացվել էր նաև Հայաստանում՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզերում 4-5 բալ և Երևան քաղաքում 3 բալ ուժգնությամբ:

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն