Միրզոյանը փորձագետների հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր
Փետրվարի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի և գիտական ու փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
իշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում կայացել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որտեղ քննարկվել են երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցերը։ Հայկական կողմը բանակցություններում ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, թուրքականը՝ ԱՄՆ–ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին՝ Վիեննայում:
Armeniatoday.news