ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը` ասվում է Եվրախորհրդարանի ընդունած Միասնական արտաքին և անվտանգության քաղաքականության իրականացման մասին 2021թ․ տարեկան զեկույցում։

Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ-ին, անդամ պետություններին և Միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով բարձր ներկայացուցչին/Եվրահանձնաժողովի փոխնախագահին ակտիվորեն ներգրավվել  եռնային Ղարաբաղի հարցով տևական կարգավորում գտնելու գործում՝ տարածաշրջանում լարվածության հետագա սրումը կանխելու համար։

Եվրապատգամավորները մասնավորապես կոչ են անում ճնշում գործադրել Ադրբեջանի և Հայաստանի վրա՝ լուծելու հետպատերազմյան խնդիրները, ներառյալ սահմանների սահմանազատումը և մնացած բոլոր ռազմագերիների ազատ արձակումը:

Եվրախորհրդարանի պատգամավորները նշում են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների, հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա։

Եվրամիությունը կոչ է անում Մինսկի խմբին հնարավորինս արագ վերադառնալ միջնորդական դերակատարությանը։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն