Թուրքական ԶԼՄ-ները ռուսական տարածաշրջանները «թյուրքական հանրապետություններ» են անվանել
Թուրքական Carat պարբերականը հոդված է հրապարակել, որում տասը ռուսական տարածաշրջաններ անվանել է անկախություն չունեցող ինքնավար թյուրքական հանրապետություններ։ Այս մասին հաղորդում է Ria.ru-ն։
Նշվում է, որ ընդամենը 7 թյուրքական պետություն կա՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստանը և օկուպացված Հյուսիսային Կիպրոսը։
Պարբերականը թվարկել է «ինքնավար թյուրքական հանրապետությունները»։ Այդ ցուցակում հայտնվել են Ռուսաստանի տասը շրջաններ՝ Թաթարստան, Բաշկիրիա, Չուվաշիա, Տուվա, Յակուտիա, Ալթայ, Կաբարդինո-Բալկարիա, Դաղստան, Խակասիա և Կարաչաևո-Չերկեսիա: Ընդ որում, նշվում է, որ ոչ բոլոր հանրապետություններում թյուրքական ժողովուրդների ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում։ Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ներն արդեն հրապարակել էին տարբեր նյութեր, որոնցում այլ պետությունների տարածքները թուրքական էին կոչվում։
Armeniatoday.news