ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը դարձել է «Հայբիզնեսբանկի» տնօրենների խորհրդի անդամ։ Ինչպես տեղեկանում ենք բանկի պաշտոնական կայքից՝ Ավինյանը պաշտոնը ստանձնել է փետրվարի 11-ին։ «Հայբիզնեսբանկ»-ն, ըստ ակտիվների, ՀՀ խոշորագույն բանկերի եռյակում է։ Բանկի տնօրենների խորհրդի նախագահը Ալֆրեդ Մոեկլին է, խորհրդի անդամները 5-ն են։

Նշենք, որ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերության կողմից 2022թ-ի փետրվարի 16-ից դադարեցվել են Տիգրան Ավինյանի լիազորությունները որպես ԶՊՄԿ խորհրդի անդամ։

Armeniatoday.news

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն