«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը ֆբ-ի իր պաշտոնական էջում գրառում է արել․

«Այսօր հանդիպում եմ ունեցել Կատարի իշխող ընտանիքի անդամ, ներկայիս էմիրի հարազատ քույր, «Կատարի հիմնադրամի» գործադիր տնօրեն շեյխա Հինդ բինթ Համադ Ալ-Թանիի հետ։

Հանդիպման ընթացքում երկուստեք ներկայացվել են երկու հիմնադրամների կողմից իրականացվող ծրագրերը, քննարկվել համագործակցության ուղիները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել բարձրագուն կրթության և գիտության ոլորտներում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորություններին՝ մարդկային կապիտալի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համատեքստում։

Շոշափվել են նաև վերոհիշյալ բնագավառներում փորձի փոխանակման, տեխնիկական հնարավորությունների փոխադարձ օգտագործմանը վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խմբեր, քննարկվել դրանց փոխայցելությունների հեռանկարները։

Նշեմ, որ հանդիպմանը մասնակցել է նաև Կատարի Պետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը»,- գրել է նա։

Նշենք, որ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն ու փոխտնօրեն Նարեկ Ադամյանն  աշխատանքային այցով մեկնել են Կատարի Պետություն։

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն