Լատվիական Latvijas Gāze ընկերությունը հնարավոր է համարել ռուսական գազի դիմաց ռուբլով վճարման անցնելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ ընկերության մամուլի հաղորդագրության՝ ֆորմալ կերպով ռուսական ազգային արժույթով վճարումը չի խախտում պատժամիջոցների ռեժիմը և հնարավոր է թվում։ Latvijas Gāze-ն հայտարարել է, որ իրենք շարունակում են վերլուծել մատակարարումների համար առաջարկվող վճարման եղանակը՝ ինչպես իրավական, այնպես էլ բիզնես շահերի տեսանկյունից։

Միաժամանակ, լատվիական ընկերության խորհրդի նախագահը վստահեցրել է, որ ընկերության պահեստարաններում գազի պաշարները բավարար են, որպեսզի վերջինս կատարի սպառողների հանդեպ իր բոլոր պարտավորությունները։

Shantnews.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն