Կրեմլում հայտնել են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողովի նախապատրաստման մասին
Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան գագաթնաժողով է նախապատրաստվում, Կրեմլը կտեղեկացնի դրա անցկացման ամսաթվի և տեղի մասին, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Գագաթնաժողովը նախապատրաստվում է, մենք կհայտարարենք ամսաթիվն ու վայրը»,- հայտարարել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստան՝ եռակողմ գագաթնաժողովին, որտեղ նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի ողջ շրջանակը



















