Ադրբեջանը «պատրաստվում» է խաղաղության. Պաշտպանության բյուջեն ավելացավ 17.1 տոկոսով
Ադրբեջանը պաշտպանության համար 2 մլրդ 940 մլն դոլար կհատկացնի, հայտնում է Sputnik Азербайджан-ը։
Որոշումն արտացոլված է «Ադրբեջանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրինագծում։
Նշվում է, որ դա 17,1%-ով ավելի է, քան 2021 թվականին։



















