«Անկասկած, խաղաղության տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումն է»,-Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության հարցերում՝ ՀԱՊԿ արտահերթ նիստի ընթացքում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանը միշտ աջակցել է Հայաստանին անվտանգության հարցերում՝ ՀԱՊԿ արտահերթ նիստում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ Մոսկվան ձգտում է կայունացնել Բաքվի և Երևանի հարաբերությունները։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այսօր քնարկվել է Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո  Հայաստան ժամանած ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքը։

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհուրդը քննարկելու է նաև Հայաստանին օգնություն տրամադրելու հնարավորությունները։

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ավանդաբար միշտ ուշադրություն է դարձրել տարածաշրջանի կայունությանը և աջակցել Հայաստանին անվտանգության հարցերում։  Ռուսաստանի ղեկավարն ընդգծել է նաև, որ Մոսկվան անում է հնարավոր ամեն ինչ հայ-ադրբեջանական հակամարտության համապարփակ կարգավորման համար։ Նա  հիշեցրել է, որ ժամանակին բոլորը եղել են նույն պետության կազմում, այդ ընթացքում երկրների միջեւ հսկայական թվով կապեր են առաջացել, ինչը չի կարելի անտեսել։

Մենք բոլորս բարդ իրավիճակում ենք, բայց, իհարկե, չենք կարող կողմերին թողնել խնդիրների և հակադրությունների մեջ և մենք, ընդհանուր առմամբ, անկասկած, շահագրգիռ ենք, որ Հարավային Կովկասը լինի խաղաղ և կայուն զարգացող տարածաշրջան՝ շեշտել է Պուտինը։

«Անկասկած, խաղաղության տանող միակ հնարավոր և իրատեսական ճանապարհը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հայտնի համատեղ հայտարարությունների բոլոր դրույթների խստիվ պահպանումն է։

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, մարդասիրական խնդիրների լուծման հարցերում այդ պայմանավորվածությունների հետևաողական իրագործման շնորհիվ է հնարավոր հասնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման»։

 ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստից հետո Բելառուսի փոխարտգործնախարար Յուրի Ամբրազեւիչը լրագրողներին հայտնել է, որ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը կքննարկվի նոյեմբերի վերջին կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովում։

«Առաջիկա  մի քանի օրերին տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության եռակողմ հանդիպումը։ Կողմերը ամրագրեցին, որ հարցը կքննարկվի նոյեմբերի վերջին նախատեսված Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում»։

ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը նախաձեռնել է Երևանը՝ որպես կազմակերպությունում նախագահող, քննարկելու սեպտեմբերի 13-ի ագրեսիայից հետո Հայաստան ժամանած ՀԱՊԿ-ի առաքելության զեկույցը։ Հիշեցնենք, որ Հայաստանը պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ-ին, սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի ագրեսիայից հետո, որից հետո ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության խորհրդի նիստում որոշում էր կայացվել աշխատանքային խումբ ուղարկել Հայաստան՝ տեղում դիտարկելու և իրավիճակը գնահատելու համար։ 

Նիստի ընթացքում ՀՀ վարչապետը նշել է, որ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտում է առկա իրողությունները, մասնավորապես ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժման փաստը և դրա կրկնության վտանգը, ինչպես նաև ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:

Այսօրվա նիստի արդյունքներով ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին տրվել է որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն