Վաղը Սոչիում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Սոչիում նախ տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Այնուհետև նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումը։



















