Տավուշի մարզպետը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են հետագա համագործակցության պայմանները
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Կողմերը միմյանց են ներկայացրել իրենց տարածաշրջանների վերաբերյալ տեղեկատվություն և քննարկել հետագա համագործակցության պայմանները:

Հանդիպմանը ներկա էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Գիյոմ Նարժոլեն, Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանը, Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Արման Գևորգյանը:

Հանդիպման ավարտին մարզպետ Հայկ Ղալումյանը և դեսպան Անն Լույոն միմյանց հուշանվեր են հանձնել:




















