ԱՊՀ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարները Մոսկվայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը կքննարկեն միջուկային անվտանգության ապահովման և միջուկային զենքի չտարածման հարցերը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։

«Մենք տեղեկատվություն կլսենք միջուկային անվտանգության ապահովման և միջուկային զենքի չտարածման վերաբերյալ»,- «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Պատրուշևը՝ հինգշաբթի օրը բացելով հանդիպումը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: Նոյեմբերի 3-ին ԱԽ քարտուղարը կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների 10-րդ հանդիպմանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն