Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը կալանավորվել է։ Դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։

Մանուչարյանը ձերբակալվել էր նոյեմբերի 10–ին։ Նրան մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) եւ 314–րդ հոդվածի 1–ին (պաշտոնեական կեղծիքը)  մասերի հատկանիշներով։

Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն