ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ծրագրում է հաջորդ շաբաթ մասնակցել Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին, գրում է Ռիա Նովոստին։ Նախագահի առաջիկա անելիքների մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Նոյեմբերի 23-ին Երեւանում տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը։ Միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն