ԱՄՆ-ը կդիտարկի Իրանի դեմ գործողությունների բոլոր տարբերակները, որպեսզի Թեհրանին թույլ չտա միջուկային լիցք ստանալ. Քիրբի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կդիտարկի Իրանի դեմ գործողությունների բոլոր տարբերակները, որպեսզի թույլ չտա, որ Թեհրանը միջուկային լիցք ստանա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։
Նրան խնդրել են մեկնաբանել իրանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկություններն այն մասին, որ Թեհրանը Ֆորդոյի միջուկային օբյեկտում սկսել է ուրանի հարստացումը մինչև 60 տոկոս՝ օգտագործելով IR-6 ցենտրիֆուգների կասկադը:
«Անկասկած, մենք չենք փոխել մեր դիրքորոշումը այն մասով, որ թույլ չենք տա Իրանին հասնել միջուկային զենքի ստեղծման»,- հավելել է Քիրբին։



















