Հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությունը պահպանվում է. Ստանիսլավ Զաս
Համաձայնեցվել է ՀԱՊԿ որոշման նախագիծը Հայաստանին օգնություն ցուցաբերելու ՀԱՊԿ համատեղ միջոցառումների մասին, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երեւանում կայացած ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստում։
«Կովկասյան տարածաշրջանում դրական դեր են խաղում Հայաստանի կառավարության և մյուս մասնակիցների ջանքերը՝ ուղղված խաղաղության համաձայնագրի, սահմանների օրինականացմանը և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Միաժամանակ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը պահպանվում է. ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով մեզ հասած տեղեկատվությունը հաստատում է, որ հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում։
Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգների առնչությամբ ՔԾԽ-ի երեք արտահերթ նիստ է նվիրված եղել այս տարվա մայիսին, սեպտեմբերին և հոկտեմբերին։ Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության եզրակացությունների և առաջարկությունների հիման վրա պատրաստված Հայաստանի Հանրապետությանը օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին ՀԱՊԿ որոշման նախագիծը»,- ասաց Զասը։



















