ՄԱԿ–ի ԱԽ–ն Հայաստանի խնդրանքով այսօր նիստ կանցկացնի Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին նշված է խորհրդի այսօրվա աշխատանքային ծրագրում, հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։

Ուշադրության կենտրոնում կլինի Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն