Երևանին և Ստեփանակերտին աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական․ կոնգրեսական Փալոն
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցը առցանց հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոունի հետ։
Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել Արցախում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը՝ շեշտելով, որ արդեն 3 ամսից ավել է Լաչինի միջանցքը արգելափակված է։ Նա իր երախտագիտությունն է հայտնել նաև Ֆ․Փըլոնի կողմից Ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովի Պետական, արտաքին գործողությունների և ծրագրերի ենթահանձնաժողովին ուղղված նամակի համար, որը պահանջում է 2024թ․ ֆինանսական տարում ՀՀ և Արցախի համար հատկացումների զգալի ավելացում։ Կոնգրեսականը հավաստիացրել է, որ ՀՀ-ին և Արցախին աջակցությանն ուղղված ջանքերը լինելու են շարունակական։
Զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԱՄՆ խորհրդարանական համագործակցության խորացման հնարավոր ուղիները, ինչպես նաև խորհրդարանական փոխայցելությունների հարցեր։



















