Երևանի երեք խաչմերուկում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ապրիլի 12-ից ներքոհիշյալ խաչմերուկներում երթեևկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով՝
- Բագրատունյաց - Արարատյան փողոցների խաչմերուկ.
 - Ազատության պողոտա - Վարշավյան փողոցի խաչմերուկ.
 - Սարյան - Լեո փողոցների խաչմերուկ:
 
                                
                                                                    





















