Շահին Մուստաֆաևի Հայաստան այցի օրը, հանրապետության հրապարակում ոչ թե հանրահավաք էր դրա դեմ, այլ պարի ֆեստիվալ
Այսօր ողջ ընդդիմադիր երկիրը կամ գոնե քաղաքական Երևանը պետք է ունենար արձագանք։ Ոչ թե ֆեյսբուքյան, ոչ թե մեդիա-վերլուծական, այլ ֆիզիկական, քաղաքական, տեսանելի արձագանք։ Որովհետև իրավիճակը հենց դա էր պահանջում։
Բայց այստեղ տեղի ունեցավ ավելի վտանգավոր բան, քան անգործությունը։
Տեղի ունեցավ քաղաքական դատարկություն։ Սա արդեն ոչ թե բաց թողնված հնարավորություն էր, այլ՝ քաղաքական լոյալության, եթե կուզեք անկարողության ապացույց:
ոչ թե պարզապես իրադարձություններ են, այլ՝ կապիտալիզացվող հանգույցներ, կետեր՝ այն էլ ընտրություններից առաջ և այն էլ թեժ նախընտրական փուլում:
— դիրքորոշումը դառնում է տեսանելի
— հասարակությունը ստանում է ուղերձ
— քաղաքական ուժը ձևավորում է իր ինքնությունը
ապա դու դուրս ես գործընթացից։ Հարցը շատ ավելի կոշտ է։ Ի՞նչի համար են քո շտաբները, տարածքային կառույցները, ակտիվը, աջակցների բանակը, եթե դրանք չեն ակտիվացվում հենց նման քաղաքական արձագանքի և քո դիրքավորման պահերին։
Քանի՞ զանգ, քանի՞ հաղորդագրություն, քանի՞ կազմակերպչական քայլ։
Խնդիրը ռեսուրսի բացակայությունը չէ։
Խնդիրը այն է, որ այդ ռեսուրսը
չի ընկալվում որպես քաղաքական գործիք։Այն գոյություն ունի որպես ցուցակ, ոչ թե որպես գործող ուժ։
հնարավորություն՝ ձևակերպելու «ոչ»
Ադրբեջանի քաղաքական ներկայությանը Հայաստանում։Մյուս կողմից՝ պարի ֆեստիվալ Հանրապետության հրապարակում:
Սա քաղաքական համակարգի վիճակի դիագնոզ է։ Երբ իրական քաղաքական պահը փոխարինվում է ոչ քաղաքական ֆոնով, դա նշանակում է, որ
քաղաքական դերակատարները
կորցրել են պահը կարդալու ունակությունը։
ինքնանպատակ գործիքներ չեն։Դրանք ունեն հստակ ֆունկցիա՝
— հաղորդագրություն փոխանցել
— հակազդեցություն ձևավորել
— օրակարգ թելադրել
— մարդկային ռեսուրս կապիտալիզացնել
ապա դրանք ընդամենը ձևականություն են։ Ինչ իմաստներ են ունենալու բոլորի առաջիկա հանրահավաքները, եթե այսօր դա չեղավ որպես դիրքավորում և արձագանք իրողությանը: Բայց այստեղ խնդիրը նույնիսկ դա չէ։
Սա այն դեպքն է, երբ պետք է հստակ ասել: Եթե դու չես օգտագործում նման պահերը՝ դու չես կարող խոսել քաղաքական պայքարի մասին քո ընտրողի հետ, որովհետև քո ընտրողին հավաքական նարատիվի ցուցադրության, ուժի, կամքի, պատրաստակամության և ձգության համատեղ գործի չես կանչում:
Քաղաքականությունը չի կառուցվում
միայն ընտրությունների ժամանակ։
Այն կառուցվում է նման պահերի ճիշտ օգտագործմամբ։ Այսօրվա օրը ցույց տվեց մեկ պարզ բան։
Այլ այն, որ ընդդիմությունը
չի գործում որպես քաղաքական համակարգ։ Եվ սա արդեն խնդիր է ոչ թե կոնկրետ իրադարձության,
այլ ամբողջ գործընթացի համար։
ապա վաղը ընտրությունները
դառնում են պարզապես ձևական ընթացակարգ։








































