«Նախապես ներկայացվում են ցուցակներ բուժհիմնարկներից, որոնց հիման վրա տեղամասային ընտրական հանձնաժողովները սահմանված կարգով տանում են շրջիկ արկղեր»,- պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես պետք է քվեարկեն կովիդով հիվանդ ընտրողները՝ հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը

Նա հայտնեց, որ շրջիկ արկղերն տարվելու են միայն ստացիոնար բուժհաստատություններ, տանը քվերակել  Ընտրական օրենսգիրքը չի նախատեսում:

Նրա խոսքով՝ 2012 թվականից ի վեր նման մասնակցության ցուցանիշ դեռ չէր արձանագրվել և ընտրությունների ծախսերը ևս ավելացել են:

«Ծախսերի ավելացումը պայմանավորված է եղել քվեաթերթիկների տպագրությամբ, դրանց տեղափոխմամբ, որովհետև նախապես, երբ պլանավորվում էր, կանխատեսվում էր ավելի քիչ մասնակցության թիվ, իսկ մեր ընտրական օրենսգիրքն այնպիսին է, որ յուրաքանչյուր կուսակցության համար պետք է տպվի առանձին քվեաթերթիկ, նշանակում է մենք ընտրատեղամասային կենտրոնում ունենալու ենք 26 քվեաթերթիկ»,-հայտնեց Տիգրան Մուկուչյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ  մինչև քարոզարշավի մեկնարկը մի շարք ուժեր քարոզչություն էին իրականացնում՝ ԿԸՀ նախագահը հայտնեց, որ մինչ այժմ տարբեր անձանց կողմից իրականացվող քարոզչությունը չէր  կարելի համարել նախընտրական, քանի որ չեն եղել գրանցված կուսակցություններ:


«Վահանակները բաշխվում են ԿԸՀ-ի կողմից վիճակահանությամբ, և եթե կա որևէ վահանակ, որի վրա փակցված է որևէ բովանդակությամբ ասոցացվող պաստառ, բայց նա չի բաշխվել այդ պաստառները, միանշանակ ենթակա են լինելու հանման, նաև այն պաստառները, որոնք հանձնաժողովը կճանաչի նախընտրական քարոզչության հետ ասոցացվող օրինական է, որ մինչև ամսի 6-ը կարող են մնալ, բայց հետագայում ենթակա են հանման»,-հայտնեց Մուկուչյանը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն