Երեւանում այսօր «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանված տղամարդու ինքնությունը հայտնի է: «Հայկական ժամանակի» տեղեկություններով, նա Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բնակիչ 50-ամյա Հովհաննես Վարդանյանն է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վարդանյանը Քյավառցի Ռաֆո անունով հայտնի Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն է: Հանցագործի թիրախում սակայն ոչ թե Հովհաննես Վարդանյանն է եղել այլ՝ քրեական հեղինակություն Մարդոյանը:

Վերջինս  հանգրվանած է եղել «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց գտնվող «Գրանդ Հոթել Երեւան» հյուրանոցում:

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն