Լոռու մարզում, այսօր՝ հունիսի 2-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:10-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են BMW X5 և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով  4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻՆ փրկարարները: Վիրավորներին ավտոմեքենաներից դուրս են բերել փրկարարները, որոնք այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն