Հայաստանում հունիսի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 108 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 222978 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1093012 վերջին մեկ օրում` 2856 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3631 պացիենտ. Մեկ օրում նվազել է 132-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 213813 անձ` վերջին մեկ օրում 235 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 4448 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1086 է:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն