Հոգեբանական պատերազմի վայրագ ակցիա՝ Ռոբերտ Քոչարյան-Նիկոլ Փաշինյան տանդեմի սերտ համագործակցությամբ, գունագեղ տոնակատարության եւ հուսալիք սգավորության յուրօրինակ «հակադրամիասնության» հիբրիդ է գործարկվում: Պատերազմի տեսությունից քաջ հայտնի մեթոդաբանություն

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում առաջարկել է սեպտեմբերի 27-ը նշել որպես Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր։ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր սեպտեմբերի «27-ը սահմանել որպես ադրբեջանական բանակի և միջազգային վարձկանների կողմից Արցախի Հանրապետության խաղաղ բնակ­չու­թյան դեմ հարձակման, տեղահանման և պատերազմի զոհերի հիշատակի օր», որին կառավարությունը բացասական կարծիք է տվել, հիմնավորելով, թե «կառավարությունը Հայաս­տանի Հանրա­պե­տության սահմաններին ծավալվող իրադարձություններով, ռազմա­քա­ղաքա­կան և օպերատիվ իրադրությամբ պայմանավորված՝ ներկա փուլում նպատակա­հարմար չի համարում օրենքի նախագծի այս տեսքով քննարկումը»:

Այսպիսով, ՌԴ դեսպան Կոպիրկինի քվոտավորած պողպատե մանդատակիրները՝ ՔՊ-ն ու Հայաստան դաշինքը, «կանգնած տեղը» ներքաղաքական բազարի հերթական առիթը ստեղծեցին։ Փողոցներից խորհրդարան տեղափոխված այդ բազարը նպատակ ունի հայերին համակերպել Բաքվի բառերով «պարտության հետեւանքներին», պահպանել հուսալքության, ընկճախտի ու ապակողմնորոշվածության վիճակը։

Սուրբաթոռյան դեսպանի Ռեքվիեմներով, «պարտության» սազանդարությամբ հերոսների թափած արյան հատուցման, ազատագրման, անկախության, ինքնիշխանության ձգտումը խլացնելու թշնամական փորձ է սա, որի պոզերն աճում են Հայաստանի արտաքին կառավարումն իրականացնող ՌԴ դեսպանությունից։ Հազարավոր մարտիկների եւ խաղաղ բնակչության հիշատակի վրա մակաբուծելու նողկալի պրակտիկա է, որ միտք ունի այլասերել եւ ոչնչացնել «ոգի» կոչվածը հայ մարդու մեջ:

Հարկադրված «պարտությունից» հետո մարդիկ հոգեբանական հատուցման կարիք ունեն, այլ ոչ թշնամական թույնը իրենց արյան մեջ ներարկելու: Սրբազան հատուցման, նոր զոհերի կանխման, ազատագրման եւ դիմադրության կարիք՝ Գարեգին Նժդեհի պատկերը իր առջեւ ունենալով: Կգա ժամանակը, կպարզվեն դավաճանության դերակատարները՝ շատ բան կպարզվի, ժողովուրդը ուժ կգտնի շրջել պատմությունը թշնամիների վրա, եւ այն ժամանակ մենք սեպտեմբեր 27-ը կնշենք, հիշելով հերոսներին ու անմեղ նահատակներին, բայց նախ եւ առաջ՝ փառք տալով նրանց անմահ սխրանքին:

Հիմա կարեւոր է «նիկոլ-ռոբերտական» ճահճից դուրս գալ, քանի դեռ իրենց ծրագրերը մինչեւ վերջ չեն հասցրել «լավ» թուրքն ու «փրկիչ» ռուսը՝ մանրուկ, թուլամորթ ու տկարամիտ կատարածու «հայերի» ձեռքով։ Լինի «գունագեղ տոնակատարություններով», թե «հիշատակի օրերով»:

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն