ՌԴ դեսպան Կոպիրկինը Սյունիքի մարզում ՌԴ ԱԴԾ ծառայողների հետ

Նիկոլ Փաշինյանը հաստատել է այսօր Մոսկվայում 3+2 ձևաչափով հանդիպմանը ՀՀ մասնակցությունը։ Նա ասել է, որ Հայաստանը կարող է հետաքրքրված լինել, «եթե պարզվի, որ այդ հարթակներում չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում»: Նա նկատի ունի մասնավորապես Արցախի խնդիրը, արձագանքելով այն տեսակետներին, ըստ որի՝ 3+2 ռուս-թուրքական ձեւաչափը նաեւ Մինսկի խմբին դուրս մղելու նպատակ ունի։

Թե ինչ արժեք ունի Փաշինյանի այս պնդումը, կարելի է համոզվել 3+2-ի շուրջ իրադարձությունների զարգացումից․ Նիկոլ Փաշինյանը, ով նախկինում ասում էր, թե դեռ պետք է տեսնել դա ինչ ձեւաչափ է, ինչ հարցեր են քննարկվելու, մասնակցության մասին ասում է այն բանից հետո, երբ ՌԴ-ն եւ Թուրքիան ավելի վաղ հայտարարեցին, որ Երեւանը մասնակցելու է։

Նիկոլ Փաշինյանը նույն ելույթում պնդում էր, թե բանավոր պայմանավորվածություններ չկան։ Երեւանի համաձայնությունը 3+2-ին ձեռք է բերվել Սոչիի հանդիպմանը, բանավոր պայմանավորվածությամբ։ Այս ֆոնին, Փաշինյանի հայտարարությունները՝ Արցախի հարցը Մինսկի խմբում քննարկելու, «միջանցքային տրամաբանությունը մերժելու», սահմանազատումը, Արցախի խնդիրը, «հաղորդակցությունների ապաշրջափակումը» միմյանց հետ կապ չունենալու մասին, իրականությունը նենգափոխելու ողորմելի փորձեր են։

3+2 ձեւաչափի հիմքը ռուսական ԱԴԾ-ի վերահսկողությամբ արտատարածքային միջանցքն է։ Արդեն այն հանգամանքը, որ այդ ճանապարհը վերահսկելու է ԱԴԾ-ն, հաստատում է հենց «միջանցքային տրամաբանությունը»։ Ընդ որում, դատելով Սոչիում Պուտինի հայտարարությունից, խոսքը մի քանի միջանքների մասին է՝ 40-60 կմ լայնությամբ։ Այդ ձեւաչափը ենթադրում է «խորհրդային քարտեզներով սահմանազատում»՝ Արցախի «ադրբեջանական» ճանաչման, Հայաստանի լիակատար մեկուսացման եւ շրջափակման նպատակով, ինչն իր հերթին նշանակում է Մինսկի խմբի, միջազգային այլ լեգիտիմ կառույցների միջամտության բացառում, այդ թվում՝ Արցախի խնդրի քաղաքական կարգավորման հարցում։

Lragir.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն