Նոյեմբերի 9-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Արարատյան փողոցում երկու անձի ծեծի են ենթարկում: Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները մեկնել են նշված հասցե: Վիճաբանության մասնակից երիտասարդներից մեկը, որի մոտ եղել է ատրճանակի նմանվող առարկա, ոստիկաններին տեսնելով՝ գոտկատեղից գետնին է գցել այն ու դիմել փախուստի:

Ոստիկանները, ապօրինի զենք կրելու և պահելու հիմնավոր կասկածանքով, Բագրատունյաց փողոցի հասցեներից մեկի մոտ Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդին ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով ծալովի դանակ:

Բագրատունյաց փողոցի նշված հասցեում առգրավվել է նրա կողմից գետնին գցած մարտական ատրճանակը՝ լիցքավորված 4 փամփուշտով:

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

25-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն