Մեր հին թաղում սալաքարերով շարված մի փողոց կար, հենց մեր տան հարևանությամբ։ 

Ասում էին՝ պատերազմից հետո գերմանացի ռազմագերիներն էին շարել։ Տաքուկ, անբացատրելի մի բան կար այդ փողոցում։ Սաթենիկ տատս ասում էր, թե այն Շուշվա սալահատակ փողոցներին էր նման, իսկ աշխարհ տեսած, հայրենադարձ, գրագետ Վահեն այն Վիեննայի փողոցներին էր նմանեցնում։ Մի կտոր Շուշի, մի պտղունց Վիեննա:

Նոր ժամանակներ եկան, մի կտոր Շուշի, մի պտղունց Վիեննա հիշեցնող մեր սալահատակ փողոցը ասֆալտեցին: Ամենաշատը Սաթենիկ տատս ու աշխարհ տեսած հայրենադարձ, գրագետ Վահեն տխրեցին:

Ասֆալտների տակ ինչքա՜ն հուշ, ինչքա՜ն հիշողություններ մնացին։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ