Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը իր չունեցածի հանդեպ

Ստացվում է, որ պետական մակարդակով ՀՀ-ի դեմ առաջ է մղվում հստակ զավթողական օրակարգ, այն քարոզվում է երկրի ղեկավարի և պատգամավորների կողմից, աջակցություն է ստանում պետական լրատվամիջոցներով և ֆինանսավորվում պետության կողմից։ Վերջին չորս տարվա ընթացքում միակ բանը, որն Ալիևը դրել է ինստիտուցիոնալ հենքի վրա, դա ՀՀ-ի դեմ զավթողական ծրագիրն է, որը զուգահեռվում է հայ ժողովրդի դեմ ատելության քարոզով։
Իսկ մեր իշխանական ստախոսները կոծկում են այս վտանգավոր իրականությունը։ Չէ՞ որ բարդ է խոստովանել, որ հենց Արցախի հարցում իրենց քաղաքականությունն է հանգեցրել ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի առաջ քաշմանը։ Բարդ է ստել, երբ գիտես ճշմարտությունը։ Դրա համար նրանք անտեսում են ճշմարտությունը, որպեսզի կարողանան ավելի հեշտ ստել ու հեքիաթներ պատմել Սահմանադրության, անկախության, ինքնիշխանության և Ալիևի խաղաղասիրական քաղաքականության մասին․․․






































