Ուր է գնում Թուրքիան․ երեք սցենար
Արտասահմանյան լրատվամիջոցներն ու վերլուծաբանները արդեն վաղուց է, ինչ հետեւյալ հարցադրումն են կատարում․ «Ուր է գնում Թուրքիան»։ Հիմա, արդեն, երբ այնտեղ արդեն 19-րդ տարին է, ինչ անդադար կառավարում է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, հռետորական այս հարցը վերածվել է կենդանի բանավեճի երկրի ներսում՝ կապված Թուրքիայի ապագայի հետ, ինչպես գրում են Կարնեգիի կենտրոնից Մարկ Պյերինին եւ Ֆրանչեսկո Սիկարդին։
«Թուրքիայի գործողությունները կախված են նրա քաղաքացիների ձայներից եւ ոչ թե այն բանից, թե ինչ են մտածում կամ թե ինչ են ցանկանում օտարերկրյա դիտորդները։ Սակայն աննախադեպ ռազմական եւ դիվանագիտական նախաձեռնություններից հետո, որոնք տեղի ունեցան 2019-21 թվականներին, երկրի ղեկավարությունը ենթարկվեց խիստ քննադատության իր իսկ գործընկերների կողմից։ Նման ռեակցիան իր հերթին առաջացրեց ազգայնական հայտարարություններ ողջ քաղաքական սպեկտրով մեկ, ինչը ցանկացած ենթադրությունը կապված Թուրքիայի քաղաքական ապագահի հետ, որոշակիորեն դարձնում է վտանգավոր»,- ասված է Կարնեգի կենտրոնի վերլուծաբանների հոդվածում, որոնք ներկայացնելով վերջին զարգացումները եւ Թուրքիայում քաղաքականության համար շարժիչ համարվող ուժերի հետ կապված գնահատականներ հնչեցնելուց հետո ներկայացնելու են երեք սցենար, որոնք եվրոպացի եւ արեւմտյան լիդերները տեսականորեն կարող են ակնկալել Անկարայից կարճաժամկետ եւ միջին ժամկետայնության հեռնակարում, եւ որոնց հարկ է, որ վերջիններս նախապատրաստվեն։
Նախագահական եւ օրենսդիր մարմնի 2023 թվականին տեղի ունենալիք ընտրություններին ընդառաջ՝ Թուրքիայի արեւմտյան գործընկերները երեք հիմնական սցենարների հետ են բախվելու, որոնք պայմանականորեն կանվանենք հետեւյալ կերպ՝ «Նույն բանն է լինելու», «Դարաշրջանն ավարտվելու է» եւ «Անակնկալ զարգացումներ կլինեն»։
Hraparak.am