Ինչու Սևանում չկանգնեցնել «Սիգ» ձկան արձանը։ Պատահաբար աչքովս ընկավ մի լուսանկար որում պատկերված է ձկան արձան, սկսեցի գուգլել և պարզվեց որ աշխարհի տարբեր երկրների քաղաքներում երախտագետ քաղաքացիները ձկնատեսակների արձաններ են տեղադրել։ 

Սոչիում 1920-ականներին հազարավոր մահեր են գրանցվել մալարիայից, մինչև անհայտ հանգամանքներում ինչ որ մեկը Հարավային Ամերիկայից բերել է «Գամբուզիա» ձկնատեսակը որը հայտնի է որպես որկրամոլ ձուկ և սնվում է հիմնականում մալարիայի հարուցիչ մոծակների թրթուրներով, 20 տարի անց մալարիան իսպառ վերացել է՝ երախտապարտ Սոչեցիները կանգնեցրել են արձան ի հիշատակ ձկան, Հյոսիսիռլանդական Բելֆաստում կանգնեցրել են թառափի արձանը, Աստրախանում հայրենական պատերազմի տարիներին բնակիչները փրկվել են սովից «Վոբլա» ձկան որսի շնորհիվ, Լենինգրադի բլոկադայի տարիներին հազարավոր լենինգրադցիներ փրկվել են սովից Նևայում անսահման քանակությամբ բազմացած մի ձկնատեսակի շնորհիվ որը հայտնի էր իր տհաճ հոտով, նմանատիպ պատճառաբանություններով արձաններ կան մի շարք երկրներում ևս, 90-ականների սկզբում Հայաստանի պարենային ճգնաժամը կարելի է ասել լուծվեց Սևանի Սիգի աննախադեպ որսով, միգուցե արժե մի համեստ արձան կանգնեցնել Սևանի մատույցներում նվիրված էժան համեղ և համեստ այդ ձկնատեսակին ?????

Գագիկ Մկրտչյան



Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն