Բայդեն Ջոյի կրիտիկական օրերը մոտենում են, բայց նրա երջանկությունն այն է, որ չի գիտակցում իր դրության ողբերգականությունը. Արտյոմ Խաչատրյան
Над седой равниной моря
Гордо реет Буревестник...
Բայդեն Ջոյի կրիտիկական օրերը մոտենում են, բայց նրա երջանկությունն այն է, որ չի գիտակցում իր դրության ողբերգականությունը, ինչպեսև չեն գիտակցում այդ ողբերգականության աստիճանը ամերիկյան վերնախավում։ Այսինքն, գիտակցում են այնքան, որքան Խուան Գուայդոյին Վենեսուելայի նախագահ նշանակելիս։ Օրեր առաջ գրել էի, որ Պուտինը, նորմալ պատասխան Բայդեն Ջոյից չստանալու դեպքում, կդիմի ահավոր ռադիկալ քայլերի, որոնք Բայդեն Ջոյին ջնջոց կդարձնեն համաշխարհային հանրության աչքերում։ Դրանցից մեկը Սուվալկի միջանցքի օկուպացիան է, ինչին Պուտինին կհրահրեն հենց լիտվացիները (հիշեցնեմ, որ Սուվալկը Կալինինգրադի մարզը Բելառուսի հետ կապող 100 կիլոմետրանոց միջանցքն է)։ Իսկ այդ օկուպացիայից հետո ՆԱՏՕ-ն կհայտնվի փակման եզրին՝ ոչ ոք ռիսկ չի անի ռուսներին կռվով այնտեղից հանել, դե, իսկ ՆԱՏՕ երկրին էլ անտերության մատնելը կնշանակի այդ կազմակերպության տոտալ բարոյալքում։
Սակայն միայն Սուվալկը չէ, որ կմնա Բայդեն Ջոյի քամակում։ Ռուսաստանն այսօր ունի աշխարհում անալոգ չունեցող թևավոր հրթիռ՝ «Բուրևեստնիկ»։ Դրա ունիկալությունը միջուկային շարժիչն է, ինչի շնորհիվ այդ հրթիռը կարող է օդում մնալ երկար ժամանակ։ Օրինակ, բրիտանական ռազմական հետախուզության ղեկավար գեներալ Ջիմ Հաքենհալն ասում է, որ «Բուրևեստնիկը» կարող է օդում մնալ անսահմանափակ և անսպասելի հարվածել պետք եղած ժամանակ։ Ի՞նչ է սա նշանակում։
Սա նշանակում է, որ Պուտինը կարող է «Բուրևեստնիկ» տեղավորել, ասենք, Վաշինգտոնի կամ Լոնդոնի երկնքում։ Եթե փորձեն այն խոցել ՀՕՊ կամ ՀՀՊ միջոցներով, ապա ամերիկացիներն իրենք իրենց ձեռքով կվերացնեն իրենց մայրաքաղաքը՝ հաջողության դեպքում, եթե չփորձեն խոցել, ապա ստիպված կլինեն ապրել միջուկային վտանգը գլուխներից կախված վիճակում։ Պուտինը ռազմատենչ մարդ չէ, նա համեստորեն ասում է, որ չի տեղադրի ռազմաբազաներ Կուբայում կամ Նիկարագուայում, Ամերիկայի քթի տակ, և այդ ճոխ բազաների գործը կդնի անշառ «Բուրևեստնիկի» վրա, որն ունի ընդամենը 9 մետր երկարություն թռիչքում։
ԴԵ, հիմա պատկերացնենք ամերիկացիների հոգեվիճակը Բայդեն Ջոյի գլխավորությամբ, երբ նրանք տեսնեն իրենցից մի քանի կիլոմետր հեռավարության վրա երկնքում «Բուրևեստնիկի» սիլուետը։ Հաստատ չես նախանձի դրանց։ Եվ դրանից հետո բոլոր ռոմանտիկ խոսքերը, թե ՆԱՏՕ-ն, իբր, խաղաղասեր ու պաշտպանական կառույց է, մուտքն այնտեղ բաց է բոլոր դեմոկրատիաների համար և այլն, և այլն, շատ զվարճալի կհնչեն։ Իսկ «Բուրևեստնիկ» հրթիռը ինչո՞վ է զիջում ՆԱՏՕ-ին խաղաղասիրությամբ, մանավանդ որ անունն էլ է շատ խաղաղ ու անշառ։
Արտյոմ Խաչատրյան