ՊԵԿԸ ՌԵԿԵՏ Է ԱՆՈՒՄ. Տեսանյութ
Այն, որ ՀՀ ՊԵԿ-ը եւ Մաքսայինը մեր երկրում, Նիկոլի որոք, ռեկետով են զբաղված դա գնալով արդեն ակնհայտ է դառնում: Եվ այսպես, iravunk.com-ը վերջին շրջանում ահազանգեր է ստանում մի շարք տնտեսվարողներից առ այն, որ Հայաստան մտնող իրենց ապարնքները տեղին-անտեղին թույլ չեն տալիս սահմանն անցկացնել եւ իրացնել: Ի դեպ նշենք, որ տվյալ դեպքում, խոսքը գնում է ոչ միայն տնտեսվարողների մասին, այլ անհատ մարդկանց եւս, ովքեր ինտերնետ խանութնարից ապրանքներ են պատվիրում եւ փոշմանում, քանի որ մաքսայինի աշխատողները բան ու գործ թողած ընկնում են այդ անհատների հետեւից՝ պահանջելով բրոկերներ վարձել եւ անձնական օգտագործման համար ապրանքների վրա 20 տոկոս էլ հարկ վճարել:
iravunk.com-ին է դիմել <<ԿԱԿՏՈՒՍ>> ՍՊԸ-ի փաստաբան Ռաֆայել Մկրտչյանն ու տնօրեն Մկրտիչ Ղուկասյանը եւ պատմում մեզ անպատմելին, մի իրավիճակ, որն անցնում է բոլոր տեսակի իրավական ու բարոյական սահմանները: Եվ այսպես, բանը նրանում է, որ վերոնշյալ ընկերությունը ԵՏՄ-ից Հայաստան է ներմուծում մեծ քանակությամբ ապրանք: Ըստ ընկերության տնօրենի. <<Մենք ներկրում ենք ԵԱՏՄ ապրանքներ, հիմնականում հագուստ: Բեռը եկել է ինքնաթիռով եւ մեզ այն չեն տալիս, պահանջելով գոյություն չունեցող գնին համապատասխան հաշիվ ապրանքագիր, իսկ տվյալ դեպքում 16 դոլարով եւ դեռ մի բան էլ պետք է այդ վճարը կատարենք տեղում, որից հետո նոր մեր ապրանքը կտան մեզ: Սա խախտում է, քանի որ ՀՀ հարկային օրենսգրքի 77-րդ հոդվածն ասում է.
<<ԵՏՄ անդամ պետություններից ՀՀ տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող ապրանքների ներմուծման դեպքում (այդ թվումՙ Օրենսգրքի 59-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում) հարկ վճարողը պարտավոր է մինչեւ ապրանքները ՀՀ տարածք ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվա հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնել համապատասխան փաստաթղթերը>>:
Մեր զրուցակիցները նշեցին, որ վերոնշյալ ապրանքը ԵՏՄ ապրանքագրով ոչ թե 16 դոլար է այլ մի քանի անգամ ավելի էժան, մոտավորապես 2 դոլար, սակայն իրենցից Մաքսայինը պահանջում են 16 դոլար եւ մի բան էլ պահանջում, որ այն վճարեն տեղում: Այս դեպքում խախտվում է միանգամից երկու օրենք, առաջինը, որ ներկրված ապրանքի գինը 16 դոլար չէ, բայց իրենցից պահանջում են ԵՏՄ հաշվիչ ապրանքագրում նշել այդ թիվը եւ երկրորդ՝ պահանջում են այդ գումարը վճարել տեղում, որից հետո նոր ապրանքը կհասնի տիրոջը: Ավելին, նրանք հավաստիացրեցին, որ իրենց նման շատերն են կանգնել այս փաստի առաջ, քանի որ բյուջեն լցնելու խնդիր կա:
Պարոն Ղուկասյանը նաեւ նկատեց, որ եթե նա վճարի այդ ավել հարկերը ապա կգնա սնանկության եւ արդեն իսկ կանգնած է դրա առաջ. <<Ես, ի վերջո, պե՞տք է այդ գումարն ինչ որ տեղից հայթհայթեմ, որ իմ ապրանքի դիմաց վճարեմ եւ վերցնեմ: Բայց ինչի՞ համար ես վճարեմ մի բանի համար, որը գոյություն չունի, ԵՏՄ-ից ինձ հաշիվ ապրանքագիր են տվել, որ իմ ապրանքն արժե մեկ կիլոգրամը մոտավորապես 2 դոլար եւ ոչ թե 16: Տվյալ պարագայում, այս գործունեությունն ինձ համար դառնում է լրիվ անիմաստ: Ես ապրանքը վերցնում եմ տասնապատիկ ագամ թանկ: Պատկերացրեք դուք մտնում եք խանութ, երտեղ թթվասերն արժե 500 դրամ, սակայն խանութին պարտադրում են, որ այն վաճառվի 5000 դրամով: Նշեմ նաեւ, որ հենց ՊԵԿ աշխատակիցները ցանկություն հայտնեցին զննել մեր ապրանքը, մենք էլ թույլ տվեցինք եւ իրենք էլ նկատեցին ու փաստցին, որ այդ ապրանքն այդ գնի չէ, բայց միեւնույն է ստիպում են, որ վճարենք 16 դոլարով: Տվյալ դեպքում մեր ապրանքը ոչ թե կորցնում է իր մրցակցությունը շուկայում, այլ այն վաճառենք, թե չվաճառենք մենք մնում ենք պարտք մեր գործընկերներին: Իրենց նկարած հարկերի պատճառով ես ընկնում եմ ահռելի պարտքերի մեջ>>:
Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ դեռ նախկինում ՊԵԿ-ին տվել են հաղորդեւմ հանցագործության մասին եւ 2-3 տարի է գործը տեղից առաջ չի գնում: <<Կոնկրետ <<ԿԱԿՏՈՒՍ>> ՍՊԸ-ի մասով կնշեմ, որ 2022 թվականի փետրվարի 22-ի դրույթամբ կա քաղվածք, որտեղ նշված է, որ ընկերությունը ունի պետության հանդեպ պարտավորություն ընդամենը 9,600 դրամի չափ դրոշմանիշային վճար, ինչն արդեն վճարված է, սակայն դեռ չեն զրոյացրել: Ցանկանում եմ նշել, որ իմ փաստաբանական ծառայության ներքո է գտնվում նաեւ <<ՌԵՍՊԵԿՏ ՌԱՅԹ>> ՍՊԸ-ն, որը եւս ԵՏՄ ապրանք է ներմուծում Հայաստան, բայց երկու օր առաջ պարտադրել են 35 միլոն դրամ գոյություն չունեցող հարկ վճարել, որպեսզի ուղեբեռը ստանան, այնինչ դրա դիմաց պետք է վճարեին 4-5 միլիոն դրամ: Կոնկրետ այս ընկերությունը կանգնած է սնանկացման եզրին: ՊԵԿ աշխատակիցները քաջ տեղյակ են այդ ապրանքների որակների եւ նրանց գների մասին, այսինքն տվյալ դեպքում դրանք էժանագին ապրանքներ են եւ չի կարող լինել 16 դոլար, բայց ընկերություններին պարտադրում են այդքան վճարել>>:
iravunk.com-ը գտնվեց նաեւ Մաքսային ծառայությունում, որպեսզի տեղում պարզեր, թե ի՞նչ հիմքերով են նման կերպ վարվում տնտեսվարողների հետ, ինչո՞ւ են նման պահանջներ ներկայացնում, իսկ տվյալ դեպքում <<ԿԱԿՏՈՒՍ>> ՍՊԸ-ին: Ինչպես եւ ակնկալում էինք, ոչ ոք չմոտեցավ եւ մեր հարցերին չպատասխանեց, փակեցին մեր առջեւ բոլոր դռները եւ հայտարարեցին, որ մենք այնտեղ անելիք չունենք: Իսկ մի քանի ժամ անց տեղեկացանք, որ ընկերության հանդեպ, մեղմ ասած, <<տեռորիստական>> վերաբերմունքը շարունակվեց ու անգամ ԶԼՄ-ների ներկայությունը նրանց չսթափեցրեց եւ կրկին պահանջեցին վճարել այնքան, որքան իրենց քիմքին համապատասխան է, հակառակ դեպքում՝ ցտեսություն...:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
Iravunk.com