Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդները ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ հուլիսի 17-18-ը կազմակերպելու է «Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» աշխատաժողով։ Այս իրադարձությունը կմիավորի ԱՄՆ-ի կառավարության կողմից ֆինանսավորվող փոխանակման ծրագրերի շրջանավարտներին և հանրության տարբեր ոլորտի մասնագետներին։ Միջոցառումը մասնակիցների համար նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, ինչպես նաև միմյանց հետ շփվելու և կապեր հաստատելու եզակի հնարավորություն է։

Երկօրյա ինտերակտիվ վերապատրաստումը կանցկացնի Ֆրենքլին Քովի կենտրոնի փոխնախագահ Ուիլյամ (Բիլլ) ՄըքԻնթայրը:

Պրոֆեսիոնալ վերապատրաստման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան՝

Ձեռք բերել նոր գիտելիքներ, հմտություններ, գործիքներ՝ դիմակայելու դժվար իրավիճակներին, ինչպես նաև ճիշտ գնահատել նոր հնարավորությունները

Ընդլայնել իրենց կապերը և հնարավոր համագործակցությունը ԱՄՆ-ի ծրագրերի շրջանավարտների ցանցում

Վերապատրաստման ընթացքում ստացած գիտելիքները կիսել գործընկերների և հանրության հետ

Ծանոթանալ ԱՄՆ-ի և Հայաստանի մասնավոր սեկտորում ձեռներեցության ոլորտի առաջամարտիկներին

Ընդլայնել կապերը և կիսել հնարավոր համագործակցության ծրագրերը ԱՄՆ-ի կառավարության շրջանավարտների ցանցում

Ստանալ մասնակցության սերտիֆիկատ

«Ամենաարդյունավետ մարդկանց 7 սովորույթները» վերապատրաստումից հետո մասնակիցները ստացած փորձը կներկայացնեն տարբեր միջոցառումների ընթացքում, որոնք բաց կլինեն թե՛ շրջանավարտների, և թե՛ հանրության համար: 

Ամերիկյան խորհուրդների առաքելությունն է՝ ակադեմիական, մասնագիտական և մշակութային փոխանակումների, լեզուների ուսուցման, կրթության զարգացման և հետազոտական գործունեության միջոցով ամրապնդել միջազգային կապերն ու փոխըմբռնման սկզբունքները:

Ամերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակը գործում է 1996 թվականից։  Անցած 25 տարիների ընթացքում կազմակերպությունն իրականացրել է մեկ տասնյակից ավելի ծրագրեր՝ հնարավորություն տալով ավագ դպրոցի և բուհերի 1400 ուսանողներին, մանկավարժներին և դասախոսական կազմի անդամներին ուսանել, կատարել հետազոտություններ և ձեռք բերել մասնագիտական հմտություններ: Միևնույն ժամանակ, տասնյակ ամերիկացի ուսանողներ, գիտնականներ և մասնագետներ ժամանել են Հայաստան՝ հայերեն կամ տարածաշրջանային այլ լեզուներ սովորելու, ակադեմիական հետազոտություններ կատարելու, փոխայցելություններին մասնակցելու կամ մասնագիտական պրակտիկա ձեռք բերելու նպատակով։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն