Կար որոշակի դիմում մեզ՝ չսադրելու. Տոնոյանը F16-ը չխոցելու մասին
Պատերազմին նախորդող ժամանակաշրջանում՝ նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ապա հավելեց, որ այդ ժամանակահատվածից սկսած 3 հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
«Այո՛, կար որոշակի դիմում մեզ՝ չսադրելու (Ռուսաստանի կողմից դիմում - խմբ.), սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից: Ամեն դեպքում, F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,- ասաց նա։
Տոնոյանը նաև տեղեկացրեց, որ 2 խումբ հանդիպումներ է նախաձեռնել և շատ անկեղծ խոսակցություն է ունեցել F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով:
«Ես նախաձեռնեցի F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով 2 խումբ հանդիպումներ մեր դաշնակիցերի հետ՝ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։ Օրական ունեցել եմ 3-4 հանդիպում, առաջնահերթությունը տրված էր ՆԱՏՕ-ի անդամ երկրներին: Բոլորին տրվել են Թուրքիայի F16-ի օդային դիագրամները ու տրվել են ամենօրյա պարբերականությամբ: Խնդրանքս եղել է՝ չեզոքացրե՛ք այդ երկրի ներգրավումը Արցախյան պատերազմի թատերաբերում»,- ասաց նա, ապա տեղեկացրեց, որ հանդիպում է ունեցել 12 երկրների հետ, մի քանիսի հետ՝ նույնսիկ մի քանի անգամ: «Խնդրանքս է եղել՝ կանգնեցնել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է քննակումներին, թե ԵԱՀԿ անդամ, նախագահող երկրներից մեկը Հայաստանին առաջարկություն է արել, Դավիթ Տոնոյանը հրաժարվել է, նա դա որակեց «կեղծիք» և «սուտ»: