Մսնագետները հաշվել են, որ Գեղարքունիքի մարզում գործող ջրի մաքրման երեք կայանները տարեկան 600 տոննա աղբ են հեռացնում։ Մեխանիկական մաքրումը կեղտաջրերից խոշոր աղբի, ավազի ու որոշակի օրգանական նյութերի հեռացումն է։ Սևանա լճում արագ զարգանում են «ցիանոբակտերիաները» կամ «կապտկանաչ ջրիմուռները»․ այս միկրոօրգանիզմներն այնքան արագ են զարգանում, որ անզեն աչքով էլ նկատելի են դառնում։ Անհանգստացնող է նաև լճի մակարդակի իջեցումը։

Սևանա լիճը թողնել հանգիստ, կամ լճով պետք է զբաղվեն միայն մասնագետները․ բնապահպանության նախկին նախարար Սարգիս Շահազիզյանը կարծում է, որ իր առաջարկները լճի համար լավագույնը կլինեն այս պահին․

«Սևան մտնող ջրի 90 տոկոսը գոլորշիանում է։ Ցանկացած կլիմայական փոփոխություն կարող է բերել գոլորշացման ավելացման»։

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն այս օրերի համեմատ շարունակում է նվազել։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվայլներով, լճի մակարդակը անցյալ տարվա օգոստոսի սկզբի մակարդակից ցածր է 15 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 20 սմ-ով: Սևանա լիճը միայն շրջակա միջավայրի նախարարության հարցը չէ՝ ասում է ոլորտի պատասխանատուն։ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը խոստովանում է ՝ Սևանա լճի հետ ակպված անելիքները շատ են․

«Սևանի մակարդակի մասով ասեմ, որ սա ոչ միայն մեր նախարարության, այլ բոլորիս խնդիրն է, այս պահին մեր ջրային ռեսուրսների վիճակը լավ չէ»։

Սևանա լճի վիճակը տարեցտարի վատանում է, քանի որ Էվտրոպացում՝ օրգանական նյութի կուտակում է տեղի ունենում։ Իսկ ծաղկումը լճի էվտրոֆացման կամ ճահճացման դրսեւորումներից մեկն է միայն։  Մասնագետները բացատրում են՝ եթե մեղմող միջոցառումներ չձեռնարկվեն, իրավիճակն ավելի է բարդանալու։

Այս դեպքում խոսքը ոչ թե ճահճացման մասին է, այլ լճի պիտանելիության փոփոխության։ Ցիանոբակտերիաներ կամ «կապտկանաչ ջրիմուռներ»․ այս միկրոօրգանիզմներն այնքան արագ են զարգանում, որ անզեն աչքով էլ նկատելի են դառնում։  Մասնագետները հիշեցնում են՝ որոշ միկրոօրգանիզմներ թունավոր նյութեր են արտադրում, բայց կան նաև այնպիսիք, որոնք չունեն թունավոր նյութեր սինթեզելու հատկություն։

«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատող Բաղիշ Հարությունյանը պատմում է․ «Սևանա լճից նմուշներ ենք վերցրել, ուսումնասիրել ու պարզել ենք՝ ծաղկման ժամանկահատվածում գերակշռում են ցիանոբակտերիաները։ Լճում նաև միկրոջրիմուռներ կան, բայց ցիանոբակտերիաներից զգալիորեն քիչ են»։ 

Մասնագետները պնդում են, որ կենսածին նյութերն են Սևանա լճի՝ կապտականաչ ջրիմուռներով պատվելու հիմնական պատճառներից մեկը։ Կենսածին նյութերի թվում է նաև լիճ լցվող առատ աղբը։ Պատկան կառույցը՝ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը», մոնիթորինգ է անում Սևանի ջրավազանային կառավարման տարածքում և դիտարկում ջրի որակը ինը գետերում՝ Ձկնագետ, Մասրիկ, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ և Գավառագետ: Վերջին դիտարկումների արդյունքները խիստ մտահոգիչ են․ պարզվել է՝ Սևանա լիճ թափվող բոլոր այս գետերն էլ աղտոտված են կենսածին նյութերով։

Դրա հավանական պատճառն են կոմունալ-կենցաղային կեղտաջրերը և գյուղատնտեսական հոսքաջրերը, որոնք իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակ: Սևանա լճի խնդիրը համալիր լուծում է պահանջում՝ ահազանգում են մասնագետները։ Փորձագիտական դաշտում կարծում են՝ միայն մաքրման կայաններով չէ, որ պետք է կեղտաջրերի հարցը լուծվի։ Էդուարդ Մեսրոպյանն ընդգծում է՝ նախ պետք է բնակավայրերից լիարժեք հեռացնել կեղտաջրերը, հետո միայն մաքրել դրանք։ Մասնագետը հիշեցնում է Սևանա լճի ափամերձ տարածքների աղբի, ջրային ռեսուրների անկառավարելիության մասին․

«Եթե նախկինում Սևանա լիճ լցվում էին մաքուր 28 գետերի ջրերը, այսօր դրանք համարյա ցամաքած են, քանի որ վերին հոսանքներից դրանք վերցված են, ջրառ է կազմակերպվել տարբեր նպատակներով։ Վերջիվերջո, գետերը դարձել են կոյուղատարներ, դրանց բնական հոսքը զգալիորեն կրճատվել է»։

Ընդհանարապես տարբեր հաշվարկներով՝ Գեղարքունիքի մարզում գործող ջրի մաքրման երեք կայանները տարեկան 600 տոննա աղբ են հեռացնում։

Մեխանիկական մաքրումը կեղտաջրերից խոշոր աղբի, ավազի ու որոշակի օրգանական նյութերի հեռացումն է։ Մասնագետներն ընդգծում են՝ եթե այս պահին էլ սկսեն աշխատանքները, մոտ 15 տար կպահանջվի լիճն ամբողջությամբ մաքրելու համար։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն