Պետդեպարտամենտի և Պենտագոնի ղեկավարներ. Պուտինը կհաղթի, եթե Իսրայելի ֆինանսավորումը անջատվի Ուկրաինայից
Պետքարտուղարության և Պենտագոնի ղեկավարները փորձել են համոզել սենատորներին, որ եթե օրենսդիրները հաստատեն միայն Իսրայելի ֆինանսավորումը, այլ ոչ նաև Ուկրաինային, ապա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհաղթի:
Ելույթ ունենալով Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ՝ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հորդորել են սենատորներին ընդառաջ գնալ թողնել Իսրայելի, Ուկրաինայի և Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար Բայդենի վարչակազմի՝ լրացուցիչ 106 միլիարդ դոլար հատկացնելու խնդրանքին:
Թեև երկու կուսակցությունների շատ օրենսդիրներ աջակցում են համատեղ փաթեթին, Ներկայացուցիչների պալատի հանրապետականները թերահավատորեն են վերաբերվում Ուկրաինային լրացուցիչ օգնությանը, սպառնացել են ձախողել ծրագիրը: Իսկ խոսնակ Մայք Ջոնսոնը (հնրապետական՝ Լուիզիանայից) առաջ է քաշում միայն Իսրայելի համար նախատեսված փաթեթը, որը նաև կնվազեցնի Ներքին եկամուտների ծառայության միլիարդավոր դոլարների ֆինանսավորումը:
Օսթինը և Բլինքենը նախազգուշացրել են, որ առանց Ուկրաինային ԱՄՆ-ի հետագա ֆինանսավորման, ռուսական ուժերը, անշուշտ, կկոտրեն Կիևին, ինչը ավելի լայն հետևանքներ կունենա աշխարհի համար: «Դժվար է ժամանակացույց սահմանել, թե որքան ժամանակ կպահանջվի»,- ասել է Օսթինը՝ անդրադառնալով հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի Ռուսաստանին հաղթանակ տոնելու համար, եթե ԱՄՆ-ն չկարողանա ավելի շատ օգնություն տրամադրել Կիևին: «Ես կարող եմ երաշխավորել, որ առանց մեր աջակցության Պուտինը հաջողության կհասնի... Եթե մենք հիմա [Ուկրաինայի] տակից գորգը հանենք, Պուտինը միայն կուժեղանա»։
«Ես կասկած չունեմ, որ եթե Պուտինին թույլ տան շարունակել գործել անպատիժ, նա ոչ միայն կանգ չի առնի Ուկրաինայում, այլև պոտենցիալ չի գնա ՆԱՏՕ-ի հաջորդ երկիր… Դա մեսիջ կլինի պոտենցիալ ագրեսորներին ողջ աշխարհում, որ «եթե Ռուսաստանը մարսի դա, մենք էլ կարող ենք մարսել», և այդ դեպքում մենք, հավանաբար, կունենանք հակամարտություններով լի աշխարհ», - ասել է Բլինքենը:
Լսումները տեղի են ունենում այն ժամանակ, երբ Սենատը և Ներկայացուցիչների պալատը մոտենում են Ուկրաինային օգնության շուրջ բախմանը, և Ներկայացուցիչների պալատի հանրապետականները ցանկանում են քվեարկել Իսրայելին 14,3 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության առանձին փաթեթի շուրջ:
Հանրապետականների օրինագիծը պաշտպանվել է ծայրահեղ աջ խմբակցության մեծ մասի կողմից, որն անցյալ շաբաթ օգնեց Ջոնսոնին ընտրվել Ներկայացուցիչների պալատի խոսնակ: Ֆլորիդայից կոնգրեսական Մեթ Գեյցը՝ Ջոնսոնի ամենաջերմ կողմնակիցներից մեկը, ավելի վաղ թվիթերում գրել էր. «Իսրայելը մեր հավատքի հետ 4000-ամյա կապ ունեցող երկիր է: Ուկրաինան նախկին խորհրդային պետություն է։ Դրանք նույն բանը չեն և պետք է ինքնուրույն դիտարկվեն»:
Սակայն այս քայլը արժանացել է դեմոկրատների համաձայնեցված հարձակմանը, ինչպես նաև նոր խոսնակին հակասության մեջ է դրել իր հանրապետական կոնֆերանսի շատ անդամների, ինչպես նաև Սենատի առաջնորդ Միթչ Մաքքոնելի հետ, ով պաշտպանել էԲայդենի օգնության ծրագիրը, որը ներառում է 61 միլիարդ դոլար Ուկրաինային, ինչպես նաեւ պաշտպանության ֆինանսավորումը ԱՄՆ-ի դաշնակիցները հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և 14 միլիարդ դոլար՝ հարավային սահմանի ամրապնդման համար:
The Hill, Guardian-ի նյութերի հիման վրա