Ինչ քայլեր են հարկավոր և որ դեպքում կարելի է ակընկալել Արևմուտքի աջակցությունը․ Շանթ Հարությունյան․ 31 Դեկտեմբերի, 2020թ․

- ՙՀայաստանը` Անտանտի փոքրիկ շնիկը պիտի խեղդուի, փոշիացուի մէջտեղից՚` գրում էր Բաքուի հայատառՙ Կոմունիստ՚ թերթը, 1920-ին, այն օրերին, երբ բոլշեւիկները ճիգ էին անում Հայաստանի վրայով միանալու քեմալական Թուրքիոյ: Այսպէս են խօսում հայ բոլշեւիկները:

Իրենց ոչնչութիւնը քօղարկելու համար նրանք անվերջ խօսում են ՙՄեծն Ռուսաստանից՚: 

Նրանք գիտեն, որ թուրքը ռուսի զինակիցն է եւ ոչ թէ Հայաստանի:

Նրանք ծանօթ են Կարսի հայասպան դաշնագրի կէտերին՝ Հայաստանը մասնատուած եւ նկուն պահելու Մոսկուայի յանձնառութեան: 

Նրանք գիտեն, որ ամէն թուրքի մէջ Երեւանի նկատմամբ կայ այն զգացումը, ինչ որ կայ Վանի, Մուշի, Կարնոյ եւ Կարսի մասին: 

Գիտեն, ճանաչում են թուրքը, բայց, ներքին ճակատում իրենց ոչնչութիւնը քօղարկելու համար, հպարտանում են թուրքի հետ ունեցած իրենց երեւակայական բարեկամութեամբ: 

Քեմալը պատճառներ ունի երախտապարտ մնալու հայ բոլշեւիկներին, որոնք Հայաստանի խեղանկարային շինարարութեամբ՝ Նոր Տիգրանակերտ, Նոր Սեբաստիա, Նոր Խարբերդ, Նոր Արաբկիր, Նոր Մալաթիա՝ ձգտում են հայութեան մոռացնել տալ իր յաւիտենական հայրենիքը, նրան հաշտեցնելով արեւմտեան Հայաստանը ընդմիշտ թուրքին թողնելու մտքին:

Մոսկուան մեծապէս կը տկարացնէր Հայաստանի ինքնապաշտպանուելու կարելիութիւնները: 

Հայ բոլշեւիկներն էլ մեզ պէս գիտէին, որ Հայաստանի համար աւելի մեծ եւ մահացու վտանգ գոյութիւն չունի, քան Նախիջեւանը: Իսկ մեր երկրի տերիտորիալ մարմինէն կտրելով Նախիջեւան Շարուրը եւ յանձնելով Ադրբէջանին` նա գիտակցօրէն Հայաստանը դրած էր ռազմագիտօրէն զինաթափ վիճակի մէջ, թրքօ-թաթար կրակների միջեւ:

Լեռնային Ղարաբաղին վերաբերող կարմիր գրութիւնը վաղուց է մոխրացել, հէնց իր գրուած ու կնքուած օրը:

Մի անմարդկային, մի դաժան անարդարութեամբ` խելագար Մոսկուան կտրեց Հայաստանի քաջաքաջ որդու կարօտավառ հայեացքը, եւ դա շղթայեց Ադրբէջանին:

- ՙԴու ինքնավար ես՚, ասացին ղարաբաղցուն, բայց նրան զլացան Հայաստանին միանալու ազատութիւնը:

Այդպէս ուզեց Մոսկուան եւ այդպէս էլ եղաւ:



Ճշմարիտ հայը կարո՞ղ է տարակուսել, որ վաղուայ հայ պատմագիրը, իր ձեռքին ունենալով այդ փաստաթուղթերից մէկն ու մէկը, Եղիշէի սրբազան զայրոյթով դատ ու դատաստանի պիտի նստի խորհրդային կոչուած իշխանութեան հետ, եւ տայ հետեւեալ դատավճիռը.ՙՆրանց անունը կարմիր էր, գործերը` սեւ. թող յաւէտ անիծուած լինեն նրանք՚: 

Մոսկվան եւ իր հայանուն գործակալները գիտեն, որ կենսաբանական բարոյականով օժտված հայութունը չի կարող ներել նրանց, որոնք օգնության ձեռք մեկնեցին թուրքին` իր պատմության ամենադժվարին վայրկյանին եւ հայոց նորագույն ողբերգության գնով, իրականություն դարձրին թրքո-բոլշեւիզմի հայադավ եղբայրությունը:

Գարեգին Նժդեհ

Armenian Revolution of Values

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն