Սոչիում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան Ալիև հանդիպման վերաբերյալ, բովանդակային առումով մեզ շատ բան հայտնի չէ, բայց, այսուհանդերձ, կան տարբեր գնահատականներ: Եռակողմ հայտարարության համաձայն՝ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչև տարեվերջ սահմանազատման ու սահմանագծման հարցերով հանձնաժողով ձևավորել: Հատկանշական է, որ այս հանդիպումից անմիջապես հետո Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարները հերթական միջազգային հարթակում՝ այս անգամ Աշխաբադում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում, խոսել են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և դրա կյանքի կոչման հեռանկարի մասին: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է պատմաբան Նելլի Մինասյանի հետ:

«Նախ Ռուսաստանը կրկին վերահաստատեց, որ Հարավային Կովկասում խնդիրների լուծման հիմանական բանալին գտնվում է Մոսկվայում: Իմ դիտարկմամբ՝ հիմնական երկու հարցի շուրջ էր քննարկումը, գուց եղել են նաև այլ քննարկումներ, չեմ բացառում, բայց համենայն դեպս փաստաթղթավորված տարբերակով երկու հիմնական հարց տեսանք՝ ապաշրջափակում և սահմանագծման, սահմանազտման խնդիրներ: Ի վերջո երկու երկների միջև պետք է սահմանները գծվեն: Մեր տեսանկյունից վատ է, որ Արցախի առաջին պատերազմում հաղթանակից հետո այսքան ժամանակ կորցրեցինք, և ըստ էության այսօր շատ խնդիրներ մեր շահերից չի բխում»,-ասաց Մինասյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն