Վահագն Խաչատուրյանը գնացել է խորհրդարան
ՀՀ նախագահի իշխանական թեկնածու Վահագն Խաչատուրյանը մոտ մեկ ժամ առաջ, մեր տեղեկություններով, այցելել է խորհրդարան։ Հանդիպել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ, նաեւ կարճ հանդիպում է ունեցել Սահմանադրության համաձայն՝ Հանրապետության նախագահի լիազորությունները ստանձնած՝ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Վերջինս շտապել է նախագահական նստավայր՝ աշխատակազմի հետ հանիպման ։
Նախագահի թեկնածու Խաչատուրյանը խորհրդարան է գնացել, ըստ ամենայնի, իշխանական պատգամավորների աջակցությունը հայցելու նպատակով։ Ինչպես հայտնի է, խորհրդարանը գաղտնի քվեարկությամբ է ընտրելու թեկնածուին։
Սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում՝ նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Եվ ըստ հաշվարկների, չի բացառվում, որ նախագահի ընտրությունը կարող է տեղի ունենալ փետրվարի 25-ից սկսած տասն օրվա ընթացքում։
Hraparak.am