Սերժ Սարգսյանի հարցազրույցի թեման ակտուալ չէր։ Այսօր «Հրապարակի» հետ զրույցում նմանօրինակ տեսակետով հանդես եկավ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։

«Գուցե հարցազրույցի ընթացքում խոսվեր այն մասին, թե ինչու 2018-ին տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ, ներկայացվեին մանրամասներ, ինչպես էին 10 հոգով փակում ֆրանսիական հրապարակը եւ այլն, եւ այլն։ Այսինքն՝ կան հարցեր, որոնք այսօր ակտուալ են եւ կան հարցեր, որոնք ակտուալ չեն։ Հետագայում գուցե նախկին նախագահի կողմից բարձրացված հարցերն ակտուալություն ձեռք բերեն, օրինակ, երբ իշխանափոխություն լինի, Արցախում իրավիճակ փոխվի։ Ենթադրվում է, որ այս հարցազրույցը հիմնականում վարչապետի նոյեմբերին տված հարցազրույցի պատճառով էր։ Այս ընթացքում առաջին նախագահն էլ ինչ-որ դիրքորոշումներով է հանդես գալիս։

Փաստորեն՝ միայն երրորդ նախագահն էր, որ մոռացության էր մատնված, իսկ այս հարցազրույցում առաջնայինը ոչ թե թեմատիկան էր, այլ Սերժ Սարգսյանի մասին հիշելը։ Նախագահը խոսեց այն մասին, որ կան փաստաթղթեր, որոնց հրապարակման ժամանակը չէ, հետո պետք է դրանք հրապարակել։ Այստեղ հարց է առաջանում․ իսկ այդ ժամանակը ե՞րբ է գալու»։ 

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն