Դատական արդար համակարգի ջատագովները կալանավորում են ընդդիմադիրներին ապօրինի չդատող դատավորներին,ազատ ընտրության ջատագովները ձերբակալում են ժողովրդի կողմից ընտրված համայնքի ղեկավարներին, ուժային կառույցները դարձել են մեկ մարդու իշխանություն, ավելի ճիշտ՝ բռնապետություն հաստատելու բութ գործիք: Այս մասին քիչ առաջ ՀՅԴ 131-ամյակին նվիրված միջոցառմանը իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Միջազգային հանրությունը և իրավապաշտպան կառույցները լուռ հետևում են այս ամենին, դեռ մի բան էլ ասում են, որ Հայաստանում ժողովրդավարությունն առաջընթաց է ապրում։ Ամեն ինչ պարզ է, այս իշխանությունը ձեռնտու է բոլորին, բացի հայերից։Հայաստանը և հայ ժողովուրդն այսօր խորը ճգնաժամի մեջ են: Օրվա իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում՝ Արցախի հարցում, արտաքին քաղաքականության, անվտանգության, պաշտպանության, բանակաշինության, տնտեսության ոլորտներում: ՀՅԴ-ն պատրաստ է լինել առաջիկա պայքարի շարքային զինվորը՝ առանց որևէ կուսակցական և քաղաքական հավակնության: ՀՅԴ-ն պատրաստ է լինել այդ պայքարի առաջամարտիկն ու կազմակերպիչը, պատրաստ է լինել բոլոր ուժերին հաղթական դրոշի տակ համախմբողն ու միավորողը: Այդ պայքարը դյուրին չի լինելու, այն ենթադրելու է դիմագրավել ճնշումներին և հալածանքներին, տեղիք չտալ սադրանքներին։ Այս պայքարի հաջողությունը պահանջում է տոկունություն և համախմբում»,- հավելեց Սաղաթելյանը։

Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն