«Հայաստան» դաշինքը ՀՌՀ անդամի նոր թեկնածու կառաջադրի PARA TV-ի խմբագրին
«Հայաստան» դաշինքը, այդուամենայնիվ, որոշել է չհրաժարվել Դոնթի բանաձևով իրեն հասանելիք ՀՌՀ անդամությունից եւ երրորդ փորձն է կատարելու՝ առաջադրելով նոր թեկնածու։ Ընտրությունը կանգ է առել PARA TV-ի խմբագիր Անժելա Նալբանդյանի վրա։ Վերջինս աշխատել է Արմենիա թիվիում, Sputnikarmenia-ում,ՊանԱրմենիան Մեդիա Գրուպում։ Նրա թեկնածությունը, բնականաբար, առաջ է տարել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Հիշեցնենք, որ դաշինքի նախորդ թեկնածուներ Ռուբիկ Հակոբյանն ու Մանվել Բադալյանը իշխանությունների համար անընդունելի էին, նրանց մերժեցին գլխադասային հանձնաժողովում։
Հետաքրքիր է՝ ընդդիմադիր դաշինքը, որը բոյկոտեց նախագահի ընտրությունը՝ հայտարարելով, որ չի ցանկանում լեգիտիմացնել իշխանություններին, այս առաջադրումով չի՞ լեգիտիմացնում, հարմարվում իշխանությունների բազմակի պահանջներին՝ փոխելով երկու թեկնածու եւ կատարում կին թեկնածու առաջադրելու պահանջը։
Hraparak.am