Լևոնից․․․ մինչև Նիկոլ
Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց ու ինչպես ամեն հրաժարական տվող նախագահի՝ խարազանում էին, ես նրա արած մի լավ բանն էի հիշեցնում, ասում էին լևոնական է։ Ասում էի՝ ջհաննամ, գյոռ, թե չեն ասում։
Երբ Քոչարյանը հրաժարական տվեց, ու սևացնում էին, Քոչարյանի արած մի լավ գործն էի հիշեցնում, ասում էին՝ քոչարյանական է։ Չոռ ու զահուրմար ասեն,- մտածում էի։
Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ու մի լավ բան էի իր օրոք հիշեցնում, ասում էին՝ սերժական է։ Ասում էի գրող ու ցավ, չոռ ու պինչ, թե ասում են։
Իսկ երբ Փաշինյան Նիկոլը հրաժարական տա ու հիշեցնեմ, որ ինքը մի «լավ բան է արել» ու դուք ինձ ասեք՝ նիկոլական է, էդ ժամանակ ձեզ դատի կտամ՝ ինձ ծանր վիրավորանք, հայհոյանք հասցնելու համար։
Ծանր վիրավորանքը, հայհոյանքը քրեականացնելը իր ստեղծած «լավ բանն է»։
Hraparak.am