Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո ովքե՞ր են հեռացել նախագահականից
Մենք գրել էինք, որ Արմեն Սարգսյանի՝ հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարական տալուց հետո ՀՀ նախագահի աշխատակազմից մեծ թվով մարդիկ աշխատանքից ազատման դիմումներ են գրել ու հեռացել կամ մի մասն էլ պատրաստվում են գրել։
Այս թեմայով մենք նաև հարցում էինք ուղարկել նախագահական, որտեղից մեզ պատասխանել են, որ ս. թ. հունվարի 23-ից առ այսօր զբաղեցրած պաշտոններից սեփական դիմումների համաձայն ազատվել են վարչական և հայեցողական հինգ պաշտոնյա և ոչ միայն։
Այդ պաշտոնյաներն են՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Է. Տարասյանը (23.01.2022թ.), նախագահի խորհրդականներ Ռ. Կարապետյանը (27.01.2022թ.) և Ա. Գիչյանը (01.02.2022թ), նախագահի օգնական Թ. Իկնոյանը (31.01.2022թ.) և ռեֆերենտ Ռ. Էլամիրյանը (31.01.2022թ.), ինչպես նաև տեխնիկական (քաղաքացիական) անձնակազմից 7 աշխատակից` գլխավոր փորձագետ Ս. Մելքոնյանը (25.01.2022թ), օպերատոր Վ. Պետրոսյանը (31.01.2022թ.), օպերատոր-մոնտաժորդ Մ. Ավետիսյանը (31.01.2022թ.), լուսանկարիչ Կ. Սահակյանը (31.01.2022թ.), վարորդներ Ա. Բաղդասարյանը (01.02.2022թ.) և Ա.Միրզոյանը (02.02.2022թ), սպասարկման բաժնի աշխատակից Ա. Չուխաջյանը (31.01.2022թ.):
Hraparak.am