Հեղափոխության ցույցերին ներկա եմ եղել, այօր արդարություն է մեզ պետք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարտունի–Վարդենիս ճանապարհը փակած քաղաքացիներից մեկը։

«Նիկոլի համար լիքը բաներ եմ արել, ասֆալտին եմ պառկել, ընձի տփած. հիմա մեզ արդարություն է  պետք։ Իմ համար, որպես Վարդենիսի քաղաքապետ կարող ուժ Ահարոն Խաչատրյանն է։ Ռայոնի համար Ահարոն Խաչատրյանը կարա սրտացավ լինի»,-ասաց։

Քաղաքացին ասաց նաև ասաց, որ չի ցանկանում ներկայանալ․ «Որ անունս ասեմ, կգան հետևիցս»,-ընդգծեց նա։

Ճշտող հարցին՝ ինչո՞ւ է հիասթափվել Նիկոլ Փաշինյանից, քաղաքացին պատասխանեց, թե չի հիասթափվել, բայց այսօր, այո՛, Վարդենիսում իրենց արադարություն է պետք։

Նշենք, որ այս պահին բողոքի ակցիան շարունակում է, ճանապարհը փակ է, մեծ թվով մեքենաներ կանգնած են։ Վարորդները, ոստիկանները փորձեցին բանակցել ճանապարհը փակողների հետ, սակայն նրանք ընդգծեցին, որ կբացեն, երբ կնիքը և աշխատասենյակի բանալին տրվի Ահարոն Խաչատրյանին։

Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիր»-ը ստացել էր 13 մանդատ, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիս»-ը՝ 4 մանդատ։ Ընդդիմադիր ուժերն ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հուշագիր էին ստորագրել, և ավագանին  քաղաքապետ էր ընտրել։ ՔՊ-ն դիմել է Վարչական դատարան՝  ավագանու ընտրությունը չեղյալ համարելու պահանջով։

Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն